Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Հետաքրքիր մեխանիզմ է

Հետաքրքիր մեխանիզմ է
18.10.2025 | 12:31

Ապօրինի գաղտնալսում ես ուզածդ մարդկանց, հավաքում ես կոմպրոմատ, իսկ հետո, քանի օր ապօրինի ճանապարհով ձեռք բերված ապացույցը անթույլատրելի ապացույցների շարքին է դասվում, ֆեյք էջով դնում ես համացանց, հետո քո կողմից վերահսկվող էջերով սկսում ես տարածել այնքան, որ հարուցվում է քրեական գործ։

Նյութի սկզբնաղբյուրը բնականաբար արանքից դուրս է գալիս։ Իսկ ես կարծում եմ, որ Քննչական կոմիտեն նախ պետք է պարզի թե ո՞վ է կատարել ապօրինի գաղտնալսում և նաև էստեղ պատասխանատվության հարց պետք է առաջանա։

Թեպետ գիտենք Հայաստանում ով է գաղտնալսում բոլորին և ում հրահանգով...

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2467

Մեկնաբանություններ